Четверг, 28.03.2024, 17:03
Приветствую Вас Гость

ԲԱՐև ՀԱՅԵՐ ՋԱՆ

Главная » Гостевая книга [ Добавить запись ]

Страницы: « 1 2 3 4 5 6 »
Показано 61-75 из 77 сообщений
17. A****   (24.06.2011 23:08)
0  
Դու գիտես գերել խոսքերով սիրուն,
Հմայել գիտես անմեղ սրտերն,
Շուրթերդ անվերջ սեր են խոստանում,
Բայց մնում են դու խոսքերիդ գերին…

Այո՛, դու գիտես, թե ինչպես գերել,
Բարի աչքերով, ժպիտով թովիչ,
Ու եթե պետք է, կարող ես ներել,
Չէ՞ որ դու գիտես ամեն-ամեն ինչ…

Ճիշտ է, դու գիտես, կարող ես գերել,
Դառնալ կատարյալ մի ակնթարթում,
Սակայն չգիտես դու անկեղծ սիրել,
Սերն է, որ բնավ չկա քո հոգում…

Այնքա՜ն հպարտ ես, որ գիտես գերել,
Եվ հոգուդ խորքում հերոս ես ասես,
Սակայն եթե դու չես կարող սիրել,
Ուրեմն ոչինչ, ոչինչ չգիտես.

16. A****   (24.06.2011 23:07)
0  
Ես լռում եմ դեռ,լռում շարունակ
Ու չեմ ցանկանում ինքս իմ առջև
Բացել գաղտնիքն այն բարդ ու պարզունակ`
Ինչքան եմ ուզում ես քեզ հետ կանչել...
Դու էլ ես լռում,սակայն տարբեր է,
Ուրիշ է իմ ու քո լռությունը,
Քո ձայնին կարոտ սիրտս հարբել է
Ու կորցրել է հանգստությունը:
Բայց իմ հարբեցող սիրտը դեռ անհագ
Կլանում է քո թունդ լռությունը,
Ես թախծի ծովն եմ սուզվում անհատակ,
Ինձ լքում է իմ գիտակցությունը:
Իմ դեմքին է դեռ ժպիտն այն հիմար,
Որ թաքցնում է իմ թուլությունը,
Ինչպես եմ ուզում ես գոռալ հիմա,
Որ կարոտել եմ քո խենթությունը...
Սակայն կապկպված իմ այս կարոտին
Խեղդում է միջիս հպարտությունը,
Ու դժկամորեն դեռ քարշ եմ տալիս
Հոգիս բզկտող քո լռությունը..

15. ANJELIKA   (24.06.2011 22:56)
0  
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...

14. A****   (24.06.2011 22:52)
0  
Այլևս երբեք քեզ չեմ հիշելու,
Հավատա՛, որ ես էլ չեմ լացելու.
Եվ թեկուզ անգամ հոգիս մաշելով`
Սև սիրտս երբեք էլ չեմ բացելու:
Չեմ ասի կյանքում, որ սիրում եմ քեզ,
Քանզի լավ գիտեմ` դու ինձ սիրող չես,
Գնա ու տանջվիր նրա պատճառով`
Նա քեզ այրում է իր դաժան ճառով:
Իսկ դու, դեռևս, սիրում ես նրան,
Նա էլ իր հերթին` մի ուրիշ Նրան?.
Դու նույնն ես զգում, ինչ, որ ես հիմա`
Նույն բախտն ունեցանք կարծես ակամա:
Գուցե դու էլ ես տառապում իմ պես,
Բայց, բարի բախտ եմ ցանկանում ես քեզ.
Ա՜խ, եթե հանկարծ նա էլ քեզ սիրեր,
Կաղոթեի, որ Աստված ձեզ օրհներ:
Ես գիտեմ. մեկ է` դու ինձ չես սիրի,
Եվ ինքս երբեք հոգուդ չեմ տիրի.
Կաղոթեմ գոնե, որ նա քեզ սիրի
Աղոթքներս թող քեզ ժպիտներ բերի:

13. A****   (24.06.2011 22:50)
0  
ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՔԵԶ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ
ԵՍ ԹԵԹԵՎԱԿԻ ԲԱՐԵՎ ԵՄ ՏԱԼԻՍ,
ԵՎ ԱՆՑՈՐԴՆԵՐԻՆ ԱՅՆՊԵՍ Է ԹՎՈՒՄ,
ԹԵ ՄԵՆՔ ՀԱԶԻՎ ԵՆՔ ԻՐԱՐ ԲԱՐԵՎՈՒՄ:
ՉԳԻՏԵՆ ՆՐԱՆՔ . . . ԵՎ Ի՜ՆՉ ԻՄԱՆԱՆ,
ՈՐ ԿԱՆԳ Է ԱՌՆՈՒՄ ՍԻՐՏՆ ԻՄ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ,
ՈՐ ԵՍ ՔԱՅԼԵՐՍ ԵՄ ՄԻ ՊԱՀ ՇՓՈԹՈՒՄ,
ՄՈՌԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀՆ . . ՕԴ ՓՆՏՐՈՒՄ ՕԴՈՒՄ:
ԻՍԿ ԱՆՑՈՐԴՆԵՐԻՆ ԱՅՆՊԵՍ Է ԹՎՈՒՄ,
ԹԵ ՄԵՆՔ ՀԱԶԻՎ ԵՆՔ ԻՐԱՐ ԲԱՐԵՎՈՒՄ …

12. ****   (24.06.2011 22:50)
0  
bye bye

11. GOR PIRUMYAN [GOR]  (24.06.2011 22:49)
0  
ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-
ԴԺվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, եւ այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի Ժողովրդի ազնիվ կենսագիր...
Միեւնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:
Մինչ հայրը նրա՝ Գեւոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարեւան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:
Հետո հերթն եկավ կանանց հոսանքի.
Մի թաս խավիծով կամ ձվածեղով՝
Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝
Որդուն մաղթելով արեւշատություն,
Նորատի մորը՝ շուտ ապաշխարանք,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն...
. . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . .
Երեւի այդօր-
Եթե ոչ մարդկանց,
Գեթ ամենալուր եւ ամենազոր բնության համար-
Տոն էր անսովոր.
Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,
Լսում էր չէ որ,
Թե ինչ նվագներ եւ ինչ անհամար,
Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում
Այդ երկու թխլիկ նորածինների
Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

Երեւի այդօր ցերեկը ձգվեց՝
Քնից նոր զարթնած կտրիճի նման,
Իսկ ստվերները՝
Հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած՝
Լուռ կծկըվեցին...
Երեւի ահեղ ջրվեԺներն այդօր
Հոսեցին անձայն, ինչպես նկարում,
Եվ լույսը երգեց,
Քարը պար եկավ...

Անատոլուի ավազուտներում երեւի այդօր
Մարդիկ-քնի մեջ-ըմպեցին զովը Լոռվա ձորերի,
Ջահել այրու պես ծարավ արտերը եւ այգին պապակ
Հագուրդ ստացան կրքոտ Դեւբեդի ջրից անապակ...
Իսկ Լոռվա ձորում քուն մտած մարդկանց
Երազ այցելեց,
Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ.
Հարավից չված հազարան մի հավք,
Սոխակի ձայնով-ուԺով անգըղի,
Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար,
Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց
Եվ-մե՜կ էլ հանկարծ-
Իր կտցի վրա այնտեղից հանեց
Շողեր ծալծըլված,
Շողեր դարսիդարս՝
Օձունի վանքի Շարակնոցի պես:
Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով,
Հենց այն է պիտի-ծլընգ հա՜ ծլընգ-զնգային կարմիր,
Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝
Վերեւ սուրացող ասուպի նման,
Եվ...թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա,
Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր...

...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-
Երկինք ու երկիր հաշտվեցին նորից...
...Երեւի այդօր-քանի՜ դար հետո-
«Հայաստան» բառից պոկվեցին-ընկան
«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն...

10. A****   (24.06.2011 22:48)
0  
Ես մեղավոր չեմ, որ աչքերս միշտ քեզ են որոնում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Որ սիրտս ինձ լսել չի ուզում,
Նա համաձայն է միշտ տխուր ապրել,
Բայց նա ուզում է միայն քեզ սիրել:
Սիրո թևերով անվերջ ճախրում է, փնտրում է նա քեզ,
Ես մեղավոր չեմ,
Որ արևն էլ չի կարող ջերմացնել այնքան,
Որքան հուշերս ինձ քեզ հիշեցնող,
Այնքան քիչ, բայց թանկ իմ սրտի համար,
Որ օվկիանոսն էլ անծայր-անսահման
Իմ սիրո դիմաց կաթիլ է թվում,
Ներիր ինձ, իմ սեր, ես մեղավոր չեմ,
Որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ.

9. A****   (24.06.2011 22:48)
0  
Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
Երբ ժամանակն ու տարածությունն էլ
Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:
Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
Որ տեսնվելու հույս բնավ չկա:
Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
Միախառնված անցյալ ու ներկա:

8. A****   (24.06.2011 22:47)
0  
Նայեմ աչքերիդ եվ ոչինչ չասեմ,
Խորհեմ քո մասին' եվ ոչինչ չասեմ...
Երբ ինձ չտեսնես, տեսնես ուրիշին'
Գամ հարսանիքիդ եվ ոչինչ չասեմ:
Կենացդ խմեմ ամբողջ երեկո,
Լույս վառեմ ճամփիդ եվ ոչինչ չասեմ:
Սեր, երջանկություն մաղթեմ առհավետ
Թաքուն արտասվեմ, եվ ... ոչինչ չասեմ:
Քո մի անունով ապրեմ աշխարհում,
Եվ ոչինչ չասեմ, եվ ոչինչ չասեմ..

7. A****   (24.06.2011 22:46)
0  
Թե ինչ է սերը?
Երևի ոչ ոք չի կարող ասել
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը
Նախ պետք է սիրես:
Այո', գալիս է նա հանկարծակի,
Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.
Սերը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանա այդքան առավել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ,
Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս
Նրա անունն արտասանելիս
Կամ նրա մասին մի բառ լսելիս:
Գուցե մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան,
Անթերի է նա, պաշտելի է նա,
Իսկ եթե անգամ ունի թերություն,
Սիրելի է դա, առավելություն:
Թե սիրահարին հարցնեն այս պահին
Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել,
Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:

6. A****   (24.06.2011 22:46)
0  
Որ սիրտս մի օր կանգ առնի հանկարծ,
Իմացիր, որ ես քեզնով եմ ապրել,
Իմացիր որ ես քո սիրուց արբած,
Իմ ապրած կյանքը քեզ եմ նվիրել,
Իմացիր` կյանքս մի խաղ է եղել,
Որ հանձնել եմ քեզ ու ես հեռացել,
Հեռացել խաղից անդարձ, հավիտյան,
Բայց հեռանալով քեզ չեմ մոռացել:
Խաղի ժամանակ շատ բան եմ տեսել,
Տեսել եմ մի կյանք ու կյանքս մարել,
Տեսել եմ տանջանք, բայց լավով ծածկել,
Բայց տանջանքներս ես չեմ մոռացել,
Տեսել եմ ես քեզ ու լուռ հեռացել:

5. A****   (24.06.2011 22:45)
0  
Եթե հանդիպես անհաջողության,
Հիշիր ամեն մարդ ճաշակել է այն,
Չի եղել մի մարդ խաբված չլինի,
Մի հիվանդություն տարած չլինի,
Լացած չլինի...
Ամենահզոր մարդիկ էլ անգամ
Հուսահատվել են փնտրել բարեկամ
Եթե այդպես է, եղիր միշտ հպարտ,
Որ ծնվել ես մարդ:

4. A****   (24.06.2011 22:44)
0  
Բարև, ես եմ…
Կենդանի եմ, տես ես ողջ եմ…

Ի՞նչ ես խոսե’լ, ի՞նչ ես ասե’լ,
Ես այդպիսի բան չեմ լսել:
Չէ, չեմ լսել, թե ասել ես,
Որ էլ չգամ,
Որ էլ երբեք քեզ ձայն չտամ:
Ես չեմ լսել, թե ասել ես,
Որ քո կյանքում ես էլ չկամ…

Իջի’ր, շուտ-շուտ, սպասում են…
Չմոռանամ նաև ասել,
Որ պուրակի
Ծանոթ ծառերն բարևում են,
Որ մայթերը
Մեր քայլերին կարոտում են,
Չեն մոռացել, սպասում են:
Քեզ առաջվա պես սիրում են,
Եվ մեզ մեկ է,
Թե ինչքա՞ն ես հիմա փոխվել,
Թե թոռներդ
Փեշերիցդ կախ են ընկել…
Ախ գարուն է:

Ի՞նչ ես ասում…
Ես չեմ լսում…
Չեմ հասկանում ու չգիտեմ…

Գիտեմ միայն, որ եկել եմ
Ու հանդիպման
Մեր ծառի տակ լուռ կանգնել եմ …
Եվ մտովի ասում եմ քեզ.
Բարև, ես եմ…

3. A****   (24.06.2011 22:44)
0  
Դու իմ աչքերին այդպես մի նայիր,
Նրանք քեզ ոչինչ,ոչինչ չեն ասի.
Նրանց մեջ լույս կա,պետք է թարգմանել,
Միայն թե զգույշ,հոգատար սիրով,
Քանզի սիրելիս նրանք կտխրեն,
Կապույտ աչքերս հոգսեր շատ ունեն:
Բայց չէ,մեկ-մեկ էլ աչքերիս նայիր,
Նրանք քեզ երբեք,երբեք չեն խաբի,
Նրանք քո դեմքին ժպիտ տեսնելու համար են ծնվել...


Имя *:
Email *:
WWW:
Код *:
Меню сайта
Форма входа
Поиск
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0