Четверг, 25.04.2024, 11:25
Приветствую Вас Гость

ԲԱՐև ՀԱՅԵՐ ՋԱՆ

Главная » Гостевая книга [ Добавить запись ]

Страницы: « 1 2 3 4 5 6
Показано 76-77 из 77 сообщений
2. GOR PIRUMYAN [GOR]  (24.06.2011 22:40)
0  
Դժվար է սակայն պիտի ընդունես,
Որ նա երբեք էլ քեզ չի հասկանա…
Որ ինչպես ինքդ քո աշխարհն ունես,
Նա էլ իրենը գուցե ունենա:

Չի կարող լինել այնպիսի կամուրջ,
Որ ձեր աշխարհները միմյանց հետ կապի,
Նա` քեզ համար միշտ կմնա անուրջ,
Որին, դու ցավոք երբեք չես հասնի:

Նրա աշխարհում արևներ կան խենթ,
Իսկ քո աշխարհում` մեգ է, մառախուղ,
Նրա աչքերում կորչում ես անհետ,
Իսկ քո աչքերում` գամված ես մնում:

Նա` ջերմություն է, իսկ դու` ջերմագին,
Նա` մենություն է, իսկ դու` մենաստան,
Նրանում պարում են ստվերներ անգին,
Իսկ քեզ մոտ, անգամ, քո ստվերը չկա:

Գիտեմ, նրա հետ է ստվերդ հիմա,
Եվ վաղուց արդեն ձուլված նրա հետ,
Սակայն իմացիր ինչ էլ որ դառնաս,
Սիրուց խենթացած, կամ կորած անհետ…

Աշխատիր ստվերդ միշտ քեզ մոտ պահել,
Որ այն ժամանակ, երբ կարոտն անգութ
Փորձի քեզ անխիղճ, անխնա խեղդել,
Մի պահ զովանաս ստվերումդ ցուրտ:

Սակայն մի տխրիր դու դրա համար,
Թող նա քեզ համար միշտ մնա երազ:
Քանզի, երջանիկ ապրելու համար,
Ինչ-որ բան պետք է միշտ մնա անհաս:

Որ ձգտես կյանքում, միշտ հասնել նրան,
Եվ ամբողջ կյանքում ապրես նրանով,
Որ ամբողջ կյանքում կարոտես նրան
Եվ… Մխիթարվես միայն դրանով:

Կարոտը կյանքում մեծ ուժ է ծնում
Եվ ստիպում մարդուն, երջանիկ ապրել,
ՈՒրեմն իմացիր, այս խենթ աշխարհում,
Աշխատիր ինչ-որ մեկին կարոտել:

Եվ ձգտիր նրա համար խենթանալ
ՈՒ ամեն վայրկյան` նրան երազել,
Բայց, երազելով երջանիկ դառնալ,
Ոչ թե դառնալ խենթ… Եվ կյանքն ատել:

1. GOR PIRUMYAN [GOR]  (24.06.2011 22:32)
0  
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի` քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին...
Ես կուզեի` ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի...Բայց ինչ անեմ,
եթե հանկարծ դու չուզես:
Հ.Սահյան


Имя *:
Email *:
WWW:
Код *:
Меню сайта
Форма входа
Поиск
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0